Վանաձոր քաղաքում հուլիսի 9-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներ` 1984թ. ծնված Անդրանիկ Սիմոնյանն ու 1955թ. ծնված Սիրան Զարյանը հոսպիտալացվել են:  Այս մասին այսօր՝ հուլիսի 10-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց  Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիրի բժիշկ Կարեն Բեկչյանը՝ հավելելով, որ Անդրանիկ Սիմոնյանի մոտ առկա է գլխուղեղի ցնցում, իսկ Սիրան Զարյանի մոտ՝ կրծքոսկրի կոտրվածք:

«Երեկ 7 հիվանդ ենք ընդունել, որոնցից 2-ը հոսպիտալացվել են, մնացածը ամբուլատոր բուժում են ստացել և նույն օրը դուրս գրվել, այդ թվում` երթուղայինի վարորդը: Երկու հոսպիտալացված ուղևորներից մեկի մոտ կրծքոսկրի կոտրվածք կա, մյուսի մոտ` գլխուղեղի ցնցում, հիվանդների վիճակը միջին ծանրության է»,-ասաց բժիշկը:

Նշենք, որ երեկ Վանաձորում տեղի ունեցած վթարից տուժել են  երթուղայինի վարորդ Սաշիկ Նազարյանը` 66 տարեկան, Վանաձոր քաղաքի բնակիչներ Սվետլանա Անտինյանը` 44 տարեկան., Ժաննա Ստեփանյանը` 53 տարեկան, Ռիմա Պողոսյանը` 58 տարեկան, Հասմիկ Նիկողոսյանը` 53 տարեկան, Սիրան Զարյանը` 50 տարեկան,  Անդրանիկ Սիմոնյանը` 31 տարեկան:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Վանաձոր քաղաքում հուլիսի 9–ին, ժամը 18:00–ի սահմանում, Բազում-Տարոն 4 գիծն սպասարկող ԳԱԶ 322132 մակնիշի երթուղային տաքսին բախվել  է էլեկտրասյանը: Երթուղայինի 7 ուղևոր տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր: