ԱՄՆ Թենեսի նահանգի Նոքսվիլլ քաղաքում SmartBank-ի փոխնախագահ եւ առեւտրային տնօրեն Թաներ Հարիսը հարձակման զոհ է դարձել, նրա կնոջն ու երեխային առեւանգել են, իsկ իրեն ստիպել կողոպտել սեփական բանկը։
Հարիսների ընտանիքին պատանդ են վերցրել իրենց իսկ տանը։ Զինված հանցագործները ձեռնաշղթաներ են հագցրել Թաներ եւ Էբբի Հարիսներին, ապա նրանց եւ հինգ ամսական երեխային տարել են Նոքսվիլի բանկային բաժանմունքի մոտ։ Առեւանգիչները Հարիսին ստիպել են գումար հանել բանկից եւ տալ իրենց։ Գումարի չափը չի նշվում։ Երբ Թաներ Հարիսը գումարը տվել է, չարագործները հեռացել են, մեքենան եւ պատանդներին թողել լքված մի վայրում։ Դրանից հետո Էբբի Հարիսը կարողացել է հասնել մի շինության եւ զանգահարել ոստիկանություն։ Ներկայումս Հարիսների ընտանիքի հետ ամեն ինչ կարգին է, նրանք չեն տուժել։
Ներկայումս գործի քննությամբ զբաղվում է Հետաքննությունների դաշնային բյուրոն։




























