Ամռան սեզոնին օձի խայթոցների դեպքերը շատացել են, միայն հունիսի 10-ին երկու հոգի օձի խայթոցի հետեւանքով դիմել է հիվանդանոց: NEWS.am-ի տեղեկություններով՝  երեկ, ժամը 12.00-ի սահմաններում օձի խայթոցից թունավորման նախանշանով Քաջարանի հիվանդանոց է  հոսպիտալացվել Լեռնաձոր գյուղի բնակիչ 54-ամյա Լիդա Մ.-ն:

Նույն օրը, երեկոյան ժամը 19.00-ի սահմաններում, օձի խայթոցից թունավորման նախանշանով Աշտարակի հիվանդանոց է տեղափոխվել Սասունիկ գյուղի բնակիչ 4-ամյա Արման Ք.ճն: Նա Աշտարակից տեղափոխվել է «Մուրացան» հիվանդանոց: Երկու հիվանդի վիճակն էլ բժիշկները գնահատել են բավարար: