Հուլիսի 9-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է առողջական գանգատներ ունեցող զինծառայողին եւ նրա ծնողին:

Հանդիպման ընթացքում լսելով  Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահ Արսեն Մելքոնյանի ներկայացրած հիմնավորումներն ու եզրակացությունները՝ Սեյրան Օհանյանը զինծառայողի ծնողի եւ հանձնաժողովի նախագահի հետ քննարկել է նրա հետագա ծառայության խնդիրը:

Ըստ այդմ՝ կայացվել է օբյեկտիվ եւ հիմնավոր որոշում, այն է՝ զորացրել զինծառայողին: