«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկը՝ Հաֆիզ Սայիդը, սպանվել է Աֆղանստանի արեւելյան Նանգարհար գավառում:

Ինչպես տեղեկացնում է Աֆղանստանի ազգային անվտանգության տնօրինությունը, Սայիդն ու նրա 30 գրոհայինները սպանվել են շաբաթ գիշեր իրականացրած ավիահարվածի արդյունքում, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը:

ԻՊ ներկայացուցիչերը դեռեւս պաշոնապես չեն հաստատել Սայիդի մահը: