Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին Ուկրաինայի անվտանգության ծառայությանը եւ Պետական սահմանային ծառայությանը հանձնարարել է վերացնել Օդեսայի փակ լողափերի բոլոր ցանկապատերը: Այս մասին հայտնում է «Պոդրոբնոստի»-ն:

«Դրանք խախտում են Օդեսայի բնակիչների եւ հյուրերի սահմանադրական իրավունքները: Ես զանգահարել եմ Ուկրաինայի անվտանգության ծառայության  եւ Պետական սահմանային ծառայության ղեկավարներին, եւ նրանք պաշտպանել են այս գաղափարը ու կբացեն լողափերը, ինչի համար ես շատ շնորհակալ եմ: Իսկ հիմա ես պնդում եմ, որ բոլոր մյուսները հետեւեն նրանց օրինակին»,- ասել է Սահակաշվիլին: