Սերբիայի ներքին գործերի նախարարը երկրի վարչապետ Ալեքսանդր Վուչիչի հետ Սրեբրենիցայում կատարվածը որպես հարձակում է որակել: Այս մասին հայտնում է Reuters-ը: Նշենք, որ Սրեբրենիցայում ընթացող սգո արարողության ժամանակ Վուչիչի վրա քարեր եւ շշեր էին նետել, երբ նա ծաղկեպսակ էր դրել զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարին:

«Այդ սկանդալային հարձակումը ես կարող եմ որակել որպես հարձակման փորձ: Բոսնիան չի կարողացել ստեղծել անգամ նվազագույն պայմաններ, որպեսզի ապահովի վարչապետի անվտանգությունը»,- հայտարարել է նախարարը, գրում է Gazeta-ն:

Նշենք, որ նետած քարերից մեկը կպել էր վարչապետի գլխին եւ կոտրել նրա ակնոցը: