Հուլիսի 11-ին, ժամը 10.00-ից մինչեւ 18.52-ը թիվ 46 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ Բուժական գյուղում իրականացրել է հերթապահություն պարապլաներային թռիչքների մրցումների անցկացման ժամանակ:
Պարապլաներային թռիչքի ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին վայր է ընկել եւ ստացել վնասվածքներ. սարալանջից իջեցնելու եւ շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Շտապօգնության աշխատակիցները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն:
Հրշեջ-փրկարարները տեղի ուժերով Մենագի Ջալալ Բրիտիշ Խիբիզենին (ծնվ. 1968 թ.) պադգարակով սարալանջից մոտ 200 մ իջեցրել են եւ կազմակերպիչների անձնական ավտոմեքենայով (մոտ 4 կմ) մոտենալով, տեղափոխել շտապօգնության ավտոմեքենան. տուժածը տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են բավարար եւ հայտնել, որ քաղաքացուն շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխում են Վրաստանի Հանրապետություն:





























