Քրիստոսի Պայծառակերպության տոնի` Վարդավառի օրը Երեւանի Արաբկիր վարչական շրջանում մեկնարկել է տոնական շոու ծրագրով:
Ձայնային համակարգով կահավորված մեքենայի ու մոտոցիկլավարի ուղեկցությամբ տոնական զարդարված ջրցան մեքենաների շարասյունն անցել է Արաբկիրի կենտրոնական փողոցներով: Այնուհետ մեքենաները վարչական շրջանների տարբեր բակային տարածքներում առատ ջուր են ապահովել օրվա խորհրդով համակված երեխաներին եւ, ինչու ոչ, նաեւ մեծերին:
Բնակիչները շնորհակալություն են հայտնել ուրախ տրամադրություն ապահովելու այս նախաձեռնության համար եւ գոհունակությամբ նշել, որ նման միջոցառումները ավանդական բնույթ են կրում:




































