Երեւանում, հուլիսի 11-ին, երեկոյան ժամը 22.10-ի սահմաններում, վրաերթ-վթար է տեղի ունեցել Արտաշիսյան փողոցում։ «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ 44-ամյա Արամայիս Օ-ն վրաերթի է ենթարկել 28-ամյա Կարեն Ա.-ն, որից հետո «Օպել Աստրան» բախվել է նաեւ 49-ամյա Արսեն Զ.-ին պատկանող «Իսսան Տիիդա» մակնիշի ավտոմեքենային։

Վրաերթի ենթարկված Կարեն Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով` մահացել է:

Shamshyan.com-ի տեղեկություններով, «Օպել»-ի տաքսու վարորդ Արամայիս Օ.-ն եղել է ոչ սթափ վիճակում, իսկ նրա նկատմամբ նախկինում մի քանի անգամ վարչական նյութեր են նախապատրաստվել ` ավտովթարների մեջ հայտնվելու համար:

Իսկ Արսեն Զ-ն աշխատում է ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում: