Աջափնյակ վարչական շրջանում Վարդավառի առիթով կազմակերպված հիմնական միջոցառումն ընթացել է «Արմենիա» ՀԲԿ-ին հարող լողավազանի տարածքում, որտեղ ջրի պակաս չի եղել։

Ներկաների ոգեւորությունը կրկնապատկվել է, երբ  Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչները մասնակիցներին դույլեր  են բաժանել։

Ջրախաղի մասնակից փոքրիկներին նաեւ հյութ են հյուրասիրել:  Վարդավառի ուրախ միջոցառումներ են ընթացել նաեւ Աջափնյակի տասնյակ բակերում: