Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 12-ին, ժամը 10.52-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կա մեկ զոհ եւ երկու տուժած. անհրաժեշտ է օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Մ-10 ավտոճանապարհի Մարտունի-Վարդենիս հատվածի 17-րդ կմ-ում «Օպել» մակնիշի 34 SR 532 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին, այնուհետեւ ծառին, ինչից ուղեւոր 54-ամյա Գ.Խ.-ն տեղում մահացել է:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը վարորդ 24-ամյա Գ. եւ 56-ամյա Ռ. Խ.-երը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից եւ հոսպիտալացվել Մարտունի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակաը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի փականը:

Հրշեջ-փրկարաները ավտոմեքենայից դուրս են բերել Գ.Խ.-ի դին եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: