Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը մտադիր է անել ամեն հնարավորը՝ Հունաստանի հետ համաձայնության հասնելու համար։ Այս մասին նա հայտարարել է լրագրողների հետ զրույցում՝ Եվրոգոտու գագաթաժողովին ժամանելուց հետո։

«Ֆրանսիան կանի ամեն բան, որպեսզի Հունաստանը մնա եվրոգոտում։ Եվրոգոտուց ժամանակավոր դուրս գալն անհնար է։ Հունաստանը կարող է կամ մնալ, կամ հեռանալ»,-ասել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր հերթին նշել է, որ Հունաստանի հարցով բանակցությունները բարդ են լինելու եւ ամեն գնով միասնություն չի լինելու։