Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 12-ին, ժամը 16.34-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Նորագավիթի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կա երկու տուժած եւ երեք զոհ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ-ը եւ մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ տաքսի ծառայությանը պատկանող «Օպել» մակնիշի 34 AR 516 պ/հ ավտոմեքենան բախվել է «Մերսեդես» մակնիշի 82 MO 002 պ/հ ավտոմեքենային:
Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը 30-ամյա Ա.Ս.-ն ինքնուրույն դուրս է բերվել ավտոմեքենայից:
Հրշեջ-փրկարարները «Օպել» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել 29-ամյա Ս.Ա.-ի, 23-ամյա Ա.Ե.-ի եւ Լ.Ղ.-ի դիերը:
«Մերսեդես» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաների վարորդներ 30-ամյա Ա.Ս.-ն եւ 58-ամյա Վ.Ս.-ն տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ:





























