Եվրոխումբն իր աշխատանքն ավարտել է առանց Հունաստանի հարցով որոշում կայացնելու, այժմ որոշում պետք է կայացնի եվրոգոտու գագաթաժողովը։ Այս մասին հայտարարել է Եվրոխմբի ղեկավար Յերուն  Դեյսելբլումը։

Ֆինլանդիայի ֆինանսների նախարար Ալեքսանդր Ստուբը հայտարարել է, որ Եվրոխումբը նշմարել է Հունաստանին օգնելու պլանը, սակայն այն պետք է հաստատի գագաթաժողովը։

«Մենք շատ հավակնոտ նախագիծ ենք նախապատրաստել պետությունների ղեկավարների համար։ Այն ներառում է առաջին հերթին օրենքները, որոնք Հունաստանը պետք է ընդունի մինչեւ հուլիսի 14-ը։ Երկրորդ, դրանք պայմաններն ու նախնական քայլերն են, որոնք պետք է ընդունի Հունաստանը։ Երրորդ, համաձայնեցվել են բարեփոխումների 4 ուղղությունները, ներառյալ հարկային հարցերը եւ մասնավորեցումը։ Այս բոլորը պետք է հաստատի Հունաստանի կառավարությունն ու խորհրդարանը»,-ասել է նա՝ հավելելով, որ «հիմա գնդակը եվրոգոտու պետությունների ղեկավարների դաշտում է»։