Իրանն ու միջազգային միջնորդների «վեցնյակը» համաձայնության են հասել Իրանի միջուկային ծրագրին վերաբերող տեխնիկական հարցերում եւ հավելվածների հետ կապված։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախագահ Ալի Աքբար Սալեհին, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Reutersը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի Austria Center Vienna ցուցահանդեսային կենտրոնում դահլիճ է նախապատրաստվել՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի ընդունման արարողության համար։




























