ՌԴ հակահրթիռային պաշտպանության համակարգում պլանավորվում է ռադիոլոկացիոն կայաններով դիրիժաբլներ կիրառել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Ռադիոէլեկտրոնային տեխնոլոգիաներ» ընկերության ղեկավարի տեղակալ Վլադիմիր Միխեեւին։

«Դիրիժաբլները մեծ մակերեւույթ ունեն, որի վրա շատ հարմար է ալեհավաք կայաններ տեղադրել։ Կարծում եմ, որ դիրիժաբլների մի մասը կօգտագործվի հակահրթիռային պաշտպանության համար»,- ասել է Միխեեւը։