Հուլիսի 13-ին, ժամը 02.00-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի եւ Կենտրոնականի բաժնի ծառայողները Երեւանի Թումանյան փողոցից բաժին են ներկայացրել 1982 թ. ծնված Արգամ Գ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վերջինս նշված վայրում ոստիկանների պահանջով ներկայացրել է գոտկատեղին ամրացված «Կոլտ» տիպի գազային ատրճանակ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:





























