Սելֆիով տարվելը հոգեկան խանգարում է ճանաչվել եւ բուժման կարիք ունի: Այս մասին հայտարարել է հոգեբան Արթուր Գարագանովը: Նրա խոսքով, մասնագետները սելֆիի հանդեպ հետաքրքրությունը երեք մասի է բաժանում:

Առաջին՝ անվտանգ փուլը հետեւյալն է. մարդը երեք նման լուսանկար է անում, սակայն չի հրապարակում սոցցանցերում:

Երկրորդ խմբում մարդիկ են, որոնք համացանցում մինչեւ երեք սելֆի են հրապարակում: Նրանք հոգեբանական շտկման կարիք ունեն:

Իսկ ահա երրորդ փուլն ամենից վտանգավորն է, երբ մարդն օրական առնվազն 6 սելֆի է անում եւ դրանք անմիջապես տեղադրում սոցիալական ցանցերում: Հենց այս փուլն էր նեւրոզ է: Այսինքն՝ մարդն այնքան կախված է հասարակական կարծիքից, որ մշտապես սելֆիներ է հրապարակում՝ վիրտուալ ընկերների մեկնաբանությունները տեսնելու համար:

Ըստ Informing-ի, այդպիսի վիճակը խրոնիկ է, եւ մարդն ինքնուրույն չի կարող հաղթահարել այդ կախվածությունը: Այս դեպքում արդեն մասնագետների օգնության կարիքը կա: