Վայքում 27-ամյա աղջիկը վիճաբանել է եղբոր հետ, այնուհետեւ փորձել ինքնասպանություն գործել: NEWS.am-ի տեղեկություններով՝  հուլիսի 12-ին, ժամը 10.00-ի սահմաններում իրենց տան բակում աղջիկը վիճաբանել է եղբոր հետ:

Դրանից հետո ինքնասպանություն գործելու նպատակով  նա խմել է «Դեպակին էնտերիկ 300» մոտ թվով 30 դեղահաբ և տեղափոխվել է Վայքի բուժմիավորում:

Աղջիկը ի վիճակի չի եղել բացատրություն տալու, դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: