ՌԴ ԱԳ փոխնախարար, պետական քարտուղար Գրիգորի Կարասինը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։

ՌԴ ԱԳՆ մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, թե հուլիսի 13-ին կայացել է Գրիգորի Կարասինի հանդիպումը Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեր Անդրեի (Ֆրանսիա) եւ Իգոր Պոպովի (Ռուսաստան), նաեւ ԵԱՀԿ գործող նախաահի անձնական ներկայացուցիչ ԱՆջեյ Կասպշիկի հետ։