Հուլիսի 13-ին, ժամը 15.10-ին, «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Մաշտոցի պողոտայի եւ Պուշկինի փողոցի խաչմերուկի մոտ վրաերթի է ենթարկել 16-ամյա պատանուն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























