Հուլիսի 13-ին, ժամը 20.30-ին, Երեւանի Դավիթաշենի 4-րդ թաղամասի թիվ 45 շենքի բակում «Օպել» մակնիշի ավտոմեքենան ինքնաբերաբար առաջ է շարժվել եւ վրաերթի ենթարկել 29-ամյա վարորդին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: