Հուլիսի 13-ին, ժամը 17.45-ին, Երեւանի Արզումանյան փողոցի թիվ 15/1 տան դիմաց իրար են բախվել «ՎԱԶ-21214» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, որից հետո «Մերսեդես»-ը դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել Արզումանյան փողոցի թիվ 15/1 տան պատին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Մերսեդես»-ի վարորդը բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























