Հուլիսի 13-ին, ժամը 18.00-ին, «Սամանդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Մամիկոնյանց եւ Գրիբոյեդովի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 39-ամյա կնոջ եւ 26-ամյա տղամարդու:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրանք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: