Հուլիսի 12-ին, ժամը 15.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ազդրի կոտրվածք` տեղաշարժով» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել 7-ամյա տղա, ում մայրը հիվանդանոցում հայտնել է, որ երեխան վնասվածքը ստացել է իրենց տան բակում վայր ընկնելու հետեւանքով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում հուլիսի 13-ին պարզվել է, որ երեխան վնասվածքը ստացել է հուլիսի 12-ին, ժամը 14.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից Բերդիկ գյուղի Բաղրամյան փողոցում վրաերթի ենթարկվելու հետեւանքով:

Վարորդը ներկայացել է բաժին եւ տվել բացատրություն:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է քննություն: