Հուլիսի 13-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Արմավիրի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 11 տան դիմաց իրար են բախվել «Մերսեդես E-320» եւ «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով վարորդները եւ «ՎԱԶ-2103»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: