Մեծ Բրիտանիայում բնակվող ամենանման երկվորյակներին՝ Լորա եւ Աննա Փերիներին չեն կարողանում տարբերել նույնիսկ նրանց սիրելիները: Ըստ The Daily Mail-ից, Բիրմինգեմից երկվորյակները 20 տարեկան են: Նրանք աշխատում են որպես բորտ-ուղեկցուրդուհիներ:

Աշխատավայրում նրանք համազգեստ են հագնում, սակայն տանը նույնպես նախընտրում են միանման հագնվել, ինչը շփոթության է մատնում նրանց սիրելի տղամարդկանց՝ Լյուիս Թելբոյսին եւ Մայք Դեւիսին:

«Մենք միշտ ամեն ինչ միասին ենք արել, մենք սովորել ենք, որ մարդիկ շփոթվում են: Մեր ընկերներին ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի կարողանան տարբերել մեզ»,- պատմել է Աննա Փերին:

Ըստ Gazeta-ի, երկվորյակներն ուղեկցորդուհի են աշխատում 2014 թվականից: Նրանք ձգտում են հնարավորինս հաճախ համատեղ հերթափոխ ձեռք բերել: Քույրերը ծնողների հետ են ապրում եւ հազվադեպ են ինչ-որ բան առանձին անում: