Հնարավոր հրդեհների ռիսկը մեղմելու համար Գյուղնախարարի հրամանով թույլ կտրվի առանց արգելքի եւ անվճար խոտհունց կատարել: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գյուղնախարարության մամուլի ծառայությունը:

Հաղորդագրությունում ասվում է.

«ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հրամանով անտառների խոտածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման, ինչպես նաեւ անտառային հրդեհների առաջացման հնարավոր ռիսկերը մեղմելու նպատակով հանձնարարվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի բոլոր մասնաճյուղերին թույլատրել հանրապետության բոլոր գյուղացիական տնտեսություններին անտառների խոտածածկ տարածքներում առանց արգելքի, անվճար իրականացնել խոտհնձի աշխատանքներ»: