Հայաստանի մաթեմատիկայի հավաքականը հրաշալի է հանդես եկել Թայլանդում տեղի ունեցած միջազգային օլիմպիադային` նվաճելով մեկ արծաթե եւ հինգ բրոնզե մեդալ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
«Մեր թիմի բոլոր աշակերտները վերադառնում են բարձր պարգեւներով։
Կրկին հպարտություն եմ ապրում մեր երեխաների, մեր ուսուցիչների, կրթության ոլորտի մեր նվիրյալների համար։ Շատ ապրեն բոլորը։
Սպասենք նոր հաջողությունների մեր աշակերտական օլիմպիական թիմերից»,-նշել է նախարարը:




























