Jpay մասնավոր ընկերությունը հայտարարել է հատուկ պլանշետների ստեղծման մասին, որոնք նախատեսված են բանտարկյալների համար, հաղորդում է PR Newswire-ը:
Android օպերացիոն համակարգով JP5mini պլանշետը թույլ կտա բանտարկյալներին երաժշտություն լսել, շփվել, ֆիլմեր դիտել եւ հավելվածներ օգտագործել: 4,3 դյույմ տրամագծով պլանշետը կունենա հարվածադիմացկուն կորպուս, հզոր մարտկոց: Պլանշետի ներքին հիշողությունը սակայն, տպավորիչ չէ՝ ընդամենը 32 ՄԲ կոշտ դիսկի վրա: Պլանշետի ստեղծողների խոսքով, դա արվում է հակաօրինական գործողություններից խուսափելու համար, հաղորդում է Gazeta-ն:





























