Մարոկկոյում հուլիսի 14-ին մզկիթում ստեղծված հրմշտոցից ավելի քան 80 մարդ է տուժել, գրում է Al Arabiya-ն։
Միջադեպի պատճառը եղել է մուկը, որի հայտնվելը Կասաբլանկայի մզկիթում երեկոյան աղոթքի ժամանակ խուճապ է առաջացրել։ Մզկիթից դուրս գալու ժամանակ հրմշտոցի մեջ 81 մարդ կոտրվածքներ եւ վնասվածքներ է ստացել։ Զոհեր չկան, փոխանցում է Gazeta-ն։



























