Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նույնասեռական ամուսնությունների դեմ է հանդես եկել: Այս մասին գրում է Independent-ը:
Ըստ Gazeta-ի, Մերկելը հայտարարել է, որ կողմ է խտրականության վերացմանն ու սատարում է նույնասեռական կապերը, սակայն կարծում է, որ ամուսնություն հասկացությունը ենթադրում է տղամարդու եւ կնոջ միություն:
«Անձամբ ինձ համար ամուսնությունն այն է, երբ տղամարդն ու կինը միասին են ապրում: Դա իմ համոզմունքն է, բայց ես սատարում եմ քաղաքացիական զուգընկերությունը»,- հավելել է Գերմանիայի կանցլերը:



























