Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների եւ ՀՀ մարզերի միջեւ համագործակցության ծրագրի շրջանակում Սեւանի քաղաքապետարանի պատվիրակությունը քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի գլխավորությամբ այցելել է  Էրեբունի վարչական շրջան:

Երկկողմ համագործակցության ներկա վիճակը, ինչպես նաեւ գործընկերային կապերն ընդլայնելու հեռանկարները քննարկելու նպատակով կազմակերպված հանդիպման ընթացքում  վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանը եւ Սեւանի քաղաքապետը նախ ներկայացրել են քննարկվող հարցերի վերաբերյալ իրենց մոտեցումները, ապա համագործակցության հուշագիր են ստորագրել: