Հուլիսի 14-ին, ժամը 10.25-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գիշերը գողացել են Ստեփան Հ.-ի «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողները, նշված գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 25-ամյա Հովհաննես Շ.-ին, 19-ամյա Գոռ Ս.-ին, 20-ամյա Խաչիկ Մ.-ին եւ ներկայացրել 59-ամյա Սոս Հ.-ին՝ իր «Օպել» մակնիշի ավտոմեքենայով:
«Օպել»-ի սրահում հայտնաբերվել է «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի 14 կողային հայելի եւ 2 լուսաթարթիչ:
Խաչիկ Մ.-ն խոստովանել է, որ հայելիները եւ լուսաթարթիչները գողացել է Հովհաննես Շ.-ի եւ Գոռ Ս.-ի հետ միասին՝ Երեւան քաղաքի տարբեր վայրերից:
Գողոնն առգրավված է:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:





























