Ոստիկանության Աշտարակի բաժին ներկայացած կինը հայտնել էր, որ հուլիսի 13-ի ժամը 20-ից մինչեւ հուլիսի 14-ի ժամը 6-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, կոտրել են իր անասնագոմի դուռը եւ գողացել 1 խոզ` պատճառելով 150.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական աշխատանքների շնորհիվ, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 38-ամյա Լյովա Տ.-ն, որը տվել է խոստովանական բացատրություն եւ ներկայացրել գողոնը:

Կատարվում է քննություն: