Ամերիկուհի Տանյա Ջենինգսը հազար ժամ է ծախսել իր հարսանեկան զգեստը հյուսելու համար: Ըստ The Huffington Post-ի, Ջենինգսը մանկությունից է հյուսում: Նրա պսակադրության արարողությունը կայացել է հունիսին, Լոնդոնում:
Ատլասե զգեստի դիզայնի հեղինակն ընտանիքի ընկերն է: Ջենինգսը զգեստի համար յասամանագույն-ճերմակ վերնամաս եւ ժանյակներ է հյուսել: Յասամանագույնը նրա ամուսնու սիրած գույնն է:
Ըստ Gazeta-ի, Ջենինգսի համար ներշնչանքի աղբյուր է եղել հարսանեկան զգեստը, որը նա տեսել է համացանցում: Ամերիկուհին իր զգեստի վրա սկսել է աշխատել 2014 թվականի նոյեմբերից եւ գործն ավարտել պսակադրությունից կարճ ժամանակ առաջ:































