Հուլիսի 15-ին, ժամը 14.20-ին, Երեւանի Չեխովի փողոցի թիվ 54 հասցեի մոտ «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Ֆորդ»-ի 2 ուղեւորուհիները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: