Հուլիսի 16-ին, ժամը 13.46-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Երասխ ավտոճանապարհին՝ Արտաշատ քաղաքի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Մ-2 ավտոճանապարհի Երեւան-Արտաշատ հատվածի 28-րդ կմ-ում «ՎԱԶ 2121» (Նիվա) մակնիշի 23 OS 477 պ/հ (վարորդ` 29-ամյա Ս.Կ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից բախվել արգելապատնեշին եւ շրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ուղեւոր 76-ամյա Ն.Կ.-ն տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից:

Հրշեջ-փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Արտաշատ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի փականը: