Հանրահայտ Լոհնեսյան հրեշը, որը, առասպելի համաձայն, բնակվում է շոտլանդական լճում, իրականում կարող է հսկայական լոքո լինել: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Sky News-ին:
Նման հայտարարություն է արել 52-ամյա Սթիվ Ֆելթհեմը, որն արդեն 24 տարի զբաղվում է Լոհ-Նես լճի հետազոտությամբ:
«Բոլոր ապացույցներից եւ ականատեսների վկայություններից դատելով՝ ամենահավանական տարբերակը հետեւյալն է. հրեշը սովորական լոքո է»,- ասել է Ֆելթհեմը՝ միաժամանակ ընդգծելով, թե չի պնդում, որ հանելուկը լուծված է:




























