Ամերիկյան Թենեսի նահանգի Չատանուգա քաղաքում տեղի ունեցած հրաձգության արդյունքում վիրավորված 4 անձիք մահացել են: Այս մասին հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով FoxNews-ին:

Փոխհրաձգության հետեւանքով ԱՄՆ ռազմածովային նավատորմի 4 զինծառայող եւ 1 ոստիկան էր վիրավորվել: Բոլորը տեղափոխվել էին հիվանդանոց: Վերջին տվյալներով, ամերիկյան բոլոր 4 ծովայիններն էլ մահացել են:

Մինչ այդ, ոստիկանությունը հաղորդում էր, որ Թենեսիում 5 մարդու վիրավորած հրաձիգը չեզոքացվել է: