Հուլիսի 16-ին, ժամը 01.45-ին, Երեւանի Աճառյան եւ Առինջ գյուղ տանող փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» եւ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդները եւ «Օպել»-ի 3 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: