Հուլիսի 16-ին, ժամը 23.00-ին, Երեւանի Հերացու փողոցից Խանջյան փողոց տանող ճանապարհի սկզբնամասում «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Մերսեդես Բենց»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: