Հուլիսի 16-ին, ժամը 08.00-ին, «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Բ. Մուրադյան փողոցի (Նոր Նորք) թիվ 3 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 54-ամյա տղամարդուն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: