Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հուլիսի 16-ին, ժամը 12.00-ին, Նոր Խարբերդի տներից մեկից բերման է ենթարկվել 25-ամյա Ստեփան Ս.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հուլիսի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողությունը/ 2-րդ մասի մեղադրանքով:




























