Ferrari ընկերության ղեկավար Ամադեո Ֆելիսան հեռացել է աշխատանքից: Այս մասին հաղորդում է Formula Passion-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին: Պատճառների մասին ոչինչ չի նշվում: Ընկերության պաշտոնական ներկայացուցիչները չեն մեկնաբանել տեղեկությունը:
Ֆելիսան կարիերան սկսել է 1972 թվականին, Alfa Romeo-ում, 1990-ականներից սկսել է աշխատել Ferrari-ում: Իտալական ապրանքանիշի ղեկավար նա նշանակվել է 2008 թվականին, այն բանից հետո, երբ այդ պաշտոնից հեռացել է Ժան Թոդտը: Վերջինը ներկայում Ավտոմոբիլային միջազգային ֆեդերացիայի (FIA) նախագահն է:
Ըստ Motor-ի, անցյալ տարվա սեպտեմբերին աշխատանքից հեռանալու մասին հայտարարեց Ferrari-ի նախագահ Լուկա դի Մոնտեզեմոլոն: Իր որոշումը նա բացատրեց այն հանգամանքով, որ ապրանքանիշի սեփականատերը՝ Fiat Chrysler Automobiles խումբը, առաջիկայում դուրս գա Նյու Յորքի ֆոնդային բորսա: Դի Մոնտեզեմոլոյին մինչեւ 2017 թվականն արգելված է այնպիսի բիզնեսով զբաղվել, որը կարող է մրցակից հանդիսանալ Fiat-ին եւ Chrysler-ին:




























