Արմավիրի մարզում գազի բալոնի պայթելու հետեւանքով այրվածքներ ստացած կնոջ՝ 46-ամյա Լուսինե Մանգոյանի առողջական վիճակը ծանր կայուն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Այրվածքաբանական կենտրոնից:

Մեզ փոխանցեցին, որ կինը 40-45 տոկոս այրվածք է ստացել, այրվել են նաեւ շնչուղիները, իսկ այրվածքները 1-ին, 2-րդ եւ 3-րդ աստիճանի են: Այժմ հիվանդը շոկից դուրս է եկել, մի քանի օր դեռեւս կմնա Վերակենդանացման բաժանմունքում, այնուհետեւ կկազմակերպեն հետագա բուժումը:

Ինչ վերաբերում է որդուն՝ 27-ամյա Լեւոն Մարգարյանին, նա չի հոսպիտալացվել, գնում-գալիս է, ամբուլատոր բուժօգնություն է ստանում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմավիրի մարզում գազի բալոնի պայթելու հետեւանքով հուլիսի 17-ին, մայր ու որդին են տեղափոխվել Այրվածքաբանական կենտրոն: NEWS.am- ին հիվանդանոցից հայտնեցին, որ իրենց մոտ տեղափոխվել են 46-ամյա Լուսինե Մանգոյանն ու 27-ամյա Լեւոն Մարգարյանը: Որդու վիճակը համեմատաբար կայուն է: Մայրը գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում: