Անհայտ անձը, ուրիշի գույքը բացահայտ հափշտակելու դիտավորությամբ, 2015 թվականի հունվարի 27-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Չեխովի փողոցում փակելով քաղաքացի Մարիամ Ա.-ի բերանը, վերջինիս ձեռքից բացահայտ հափշտակել է զգալի չափերի  «Սամսունգ Գալաքսի Գրանդ 2» մոդելի բջջային հեռախոսը եւ դիմել փախուստի:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ եւ ամիսներ շարունակ կատարվել նախաքննություն:

Նախաքննության ընթացքում օպերատիվ-հետախուզական եւ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կատարել է քաղաքացի Ա. Ա.-ն: Վերջինս նախաքննական մարմնին հայտնել է, որ դեպքի օրը` նույն ժամանակահատվածում, ինքը գտնվել է ընկերոջ տարեդարձին եւ կատարված հանցագործության դեպքի հետ որեւէ առնչություն չունի:

Այնուհետեւ գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ քրեական գործը քննության է ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Նախաքննությունը շարունակվում է: