Լոս Անջելեսում հաքերներին հաջողվել է կոտրել Քալիֆորնիայի համալսարանի բժշկական ստորաբաժանման համակարգչային ցանցը եւ գողանալ 4,5 մլն մարդու մասին գաղտնի տեղեկատվությունը: Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը:
Ըստ այդմ, հաքերների տրամադրության տակ են հայտնվել հիվանդների բժշկական տվյալները, բժշկական ապահովագրության համարները, հասցեները, նրանց առողջությանը վերաբերող կարեւոր տեղեկոտվությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Տվյալները գողանալու փաստը հայտնաբերվել է երկու ամիս առաջ: Նախնական տեղեկատվությամբ, հաքերները համակարգչային ցանց են մտել 2014-ի սեպտեմբերին:
Համալսարանը դիմել է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի օգնությանը:





























