Կանադայի քաղաքացիություն ստացած բրիտանացին որոշել է պատմել այն հանցագործության մասին, որն իրականացրել է 70 տարի առաջ:

Տղամարդը երկար ժամանակ ապրել է Կանադայում, սակայն ծնվել է Մեծ Բրիտանիայում, որտեղ էլ իրականացրել է հանցագործությունը՝ սպանելով Սոհոյից մարմնավաճառի:  Այդ մասին տղամարդը պատմել է Տորոնտոյի ոստիկանական բաժանմունքներից մեկում, մանրամասնելով, որ սպանությունը տեղի է ունեցել 1946թ-ին Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո: 

Այդ ընթացքում տղամարդը ապրել է Լոնդոնի Սոհո շրջանում, որտեղ երբեմն գիշերային ակումբներ է հաճախել: Նման հաստատություններից մեկում նա մի աղջկա հետ է ծանոթացել, իսկ հետո իմացել է, որ վերջինս մարմնավաճառ է: Ինչ-որ պահ նրանց միջև վեճ է ծագել և անգլիացին խեղդել է իր նոր ընկերուհուն, իսկ նրա մարմինը նետել է գետը ոտքերին քար կապելով, որպեսզի մարմինը ջրի մակերես չբարձրանա՝ հաղորդում է  Informing-ը:

Նշենք, որ տղամարդը ապրում է ծերանոցում, իսկ ոստիկանություն որոշել է գնալ այն բանից հետո, երբ նրա մոտ քաղցկեղ է ախտորոշվել: